Օգուտ Բժշկութեան Ամիրդովլաթ Ամասիացի
Անատոմիային եւ ֆիզիոլոգիային վերաբերող տվյալները շարադրված են «Օգուտ բժշկության» աշխատության առաջին մասում։ Ամիրդովլաթ Ամասիացու աշխատությունների հիմքը օրգանիզմի ամբողջականության գաղափարն է, ըստ որի, բոլոր օրգաններն ու հյուսվածքները, նրանց ձեւը, կառուցվածքը եւ մյուս առանձնահատկությունները նպաստում են ամբողջ օրգանիզմի բնականոն գործունեությունը։ Ամիրդովլաթ Ամասիացին նկարագրել է սրտի, թոքերի, երիկամների,լյարդի, փայծաղի, ստամոքսի, աղիքների, միզասեռական օրգանների ձեւը, կառուցվածքը, դասավորությունը, դերն ու նշանակությունը։ Նկարագրել է աչքի թաղանթների կառուցվածքն ու դերը, տեսողական նյարդերի ուղին։ Ախտանշանակության, մասնավոր ախտաբանության եւ թերապիայի ասպարեզում կարեւոր են զարկերակի ռիթմի եւ հաճախականության, մեզի բաղադրության փոփոխությունների տվյալները տարբեր հիվանդությունների ժամանակ։ Ամիրդովլաթ Ամասիացին զբաղվել է նաեւ աստղաբաշխության հարցերով։

Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_row() on false in /home/user/web/тумба.онлайн/private/versions/ver_5/pages/books_single.php:285 Stack trace: #0 /home/user/web/тумба.онлайн/private/versions/ver_5.php(577): include() #1 /home/user/web/тумба.онлайн/public_html/index.php(200): include('...') #2 {main} thrown in /home/user/web/тумба.онлайн/private/versions/ver_5/pages/books_single.php on line 285